Մարտի 17-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 58-ամյա Արմենակ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ փետրվարի կեսերին Բերդ-Տավուշ ճանապարհի 2-րդ կ/մ-ի աջ մասում գտնվող այգուց գողացել է մի ընկերության պատկանող 48 մ երկարության ազբոխողովակներ: Պատճառված նյութական վնասը կազմում է 70.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























