ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 11:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Սեւանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, ինչպես նաեւ Տիգրանաշենի, Վարդենյաց, Սարավանի եւ Մեղրու լեռնանցքներում տեղում է ձյուն:
Արագածի եւ Գյումրու տարածաշրջաններում սաստիկ քամի է:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























