Ֆրանսիայի հարավ-արեւելյան Ժիրոնդ դեպարդամենտում ոստիկաններն ամուսնական զույգի տանը սառնարանում 5 նորածնի մարմին են հայտնաբերել:

Հայտնի է, որ հինգշաբթի՝ մարտի 19-ին, 40-ամյա տղամարդն իր սառնարանում նորածին երեխայի սառեցված մարմին է հայտնաբերել եւ անմիջապես դիմել ոստիկանություն:

Իրավապահներն անմիջապես ժամանել են դեպքի վայր եւ տարածքի խուզարկությունից հետո սառցարանում եւս 4 նորածնի մարմին են գտել:

Ըստ Informing-ի, փոքրիկների մարմիններն ուղարկվել են փորձաքննության, ինչի արդյունքում պարզ կդառնա, երեխաները ողջ են ծնվել, թե՞ մահացած: Իսկ 35-ամյա կինը ստիպված կլինի հետազոտվել հոգեբանի մոտ: Ընտանիքի հայրը գործում որպես վկա է ներգրավվելու:

Հարկ է նկատել, որ նախկինում ընտանիքը, որտեղ եւս երկու երեխա կա՝ 13 եւ 15 տարեկան, օրենքի հետ խնդիրներ չի ունեցել: Հաղորդվում է, որ մոր մոտ նախկինում հոգեկան հիվանդություն է ախտորոշվել: