«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս շաբաթ Հայաստանում կլինի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ մարտի 31-ին Րաֆֆի Հովհաննիսյանի
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի 20-ամյակն է, նախատեսված է մեծ միջոցառում «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում, որին հրավիրված կլինեն բազմաթիվ պաշտոնյաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ, վերլուծաբաններ: Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այդ պետք է լինի Հայաստանում, որպեսզի անձամբ մասնակցի այդ միջոցառմանը:
«Ժառանգության» ղեկավարի Հայաստան գալուց հետո կգումարվի նաեւ վարչության նիստ, որտեղ կքննարկվի՝ արդյոք Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբեն Հակոբյանը իրավունք ունեին գնալու Բաղրամյան 26՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկման Սերժ Սարգսյանի հետ: Խնդիրն այն է, որ ըստ կանոնադրության՝ Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությամբ Արմեն Մարտիրոսյանն է կատարում կուսակցության ղեկավարի պարտականությունները, եւ ըստ էության, կարող էր նման որոշում կայացնել ու գնալ հանդիպման: Բայց այդ թեմայով «Ժառանգությունում» ոչ թե վարչության նիստ է եղել, այլ ընդամենը խորհրդակցություն, որտեղ որեւէ որոշում չի կայացվել եւ չէր էլ կարող կայացվել: Ավելին, խորհրդակցության մասնակցած անձանց մեծ մասը դեմ են արտահայտվել այդ հանդիպմանը, իսկ ժամեր անց անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ իրենց գործընկերները գնացել են հանդիպման: Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լսի բոլոր կողմերին, ասի իր կարծիքը, հայտարարություն անեն, պայմանավորվեն, որ այսուհետւ նման դեպքեր չլինեն. բայց դժվար բանը հասնի որեւէ մեկին հեռացնելուն:
Նշենք, որ Lragir.am -ի հետ զրույցում ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորն այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել:
«Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որեւէ կապ չունի»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ միգուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել, բայց ոչ քաղաքական գործիչներ եւ չեն ներկայացրել Ժառանգություն կուսակցությունը:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Արմեն Մարտիրոսյանի եւ Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունից հեռացման հարց դրվի, պատգամավորը ասել է, որ չի բացառվում: Արմեն Մարտիրոսյանըն գործընկերոջը այսպես էր հակադարձել.«Խոշոր ձեռնարկատեր ենք հանդես եկել: Զարուհի Փոստանջյանի որեւէ ասածին չեմ անդրադառնալու, ներկուսակցական հարցերը կքննարկենք վարչությունում ու որոշում կկայացնենք: Կքննարկենք՝ լիազորություն ունեցել ենք գնալու, չենք ունեցել, մինչ այդ ինչ է քննարկվել եւ այլն»:




























