Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արժութային միությունը կարելի է ստեղծել աստիճանաբար։ Նախնական փուլում այնտեղ կարող են ընդգրկված լինել ոչ բոլոր երկրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը։
Փոխնախարարի խոսքով՝ ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը Ֆինանսների նախարարության եւ ԵՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերի հետ մեկտեղ քննարկել արժութային միություն ստեղծելու հարցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին ԿԲ-ին հանձնարարել էր մինչեւ սեպտեմբերի 1-ը լուծել ԵՏՄ-ում արժութային ոլորտի ինտեգրման հարցը եւ ուսումնասիրել արժութային միություն ստեղծելու հեռանկարները։





























