Ալմաթիի Թեմիրբեկ Ժուրգենովի անվան արվեստների ազգային ակադեմիայում բռնկված հրդեհը մարել են: Այս մասին հաղորդում է քաղաքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մամուլի քարտուղար Նուբեկ Քոժահմեթովը:

Հրդեհի մասին ահազանգն ստացվել է տեղի ժամանակով 14.00-ին: Հրդեհի մարմանը գործարկվել է 10 հիմնական եւ 12 միավոր հատուկ տեխնիկա, ինչպես նաեւ 70 հրշեջներ:

«Հրդեհն արդեն մարել են, որի մակերեսը կազմել է 450 քմ: Տուժածներ չկան: Դեպքի վայրից տարհանվել է 250 մարդ»,-հայտարարել է Կոժահմեթովը:

Հրդեհի վնասը ճշտվում է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: