Դպրոցական արձակուրդները երկարաձգվել են մեկ շաբաթով։
Նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը գրիպի եւ սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ, այսօր որոշում է կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչեւ ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին:
Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչեւ ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:
Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաեւ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները եւ այլ պատկան մարմինները:





























