Երեւանի ոստիկանները բացահայտել են պոռնկությամբ զբաղվելու հերթական դեպքը: Մեր տեղեկություններով՝ մարտի 20-ին երեկոյան, ոստիկանության բաժին են հրավիրվել մերսման սրահի տնօրենը եւ մերսուհիները: Պարզվել է, որ հիմնելով մերսման սրահ՝ նրանք նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն:

Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն: