Մարտի 12-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում անգլերենի ուսուցչուհին ցանկացել է պատժել աշակերտներին, որոնք դասի ժամանակ խոսել են կորեերեն եւ ոչ թե անգլերեն։ Որպես պատիժ ուսուցչուհին աշակերտներին առաջարկել է ընտրել՝ խմել աման լվանալու կամ եղունգ մաքրելու հեղուկը։ Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Կատարվածի մասին իմացել են երեխաների ծնողները, որոնք քննադատել են դպրոցի ղեկավարությանը։ 32-ամյա կինը հայտարարել է, որ երեխաները շատ քիչ հեղուկ են խմել եւ «գրեթե առանց ստիպելու»։

Միջադեպի հաջորդ օրը ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից։