Հայաստանի ՏԿԱԻՆ-ում Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Իսահակյան փողոցի խաչմերուկում, մարտի 22-ին, ժամը 01.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղի է ունեցել ավտովթար. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սուզուկի» մակնիշի 28 LS 287 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 27 MM 277 համարանիշի եւ «Օպել» մակնիշի 34 LC 470 համարանիշի ավտոմեքենաները. տուժածներ՝ Կ. Մ.-ն (մոտ 31 տ.) եւ Կ. Զ.-ն (հայտնի չէ, որ ավտոմեքենաներից) տեղափոխվել են «Թիվ 1» համալսարանական ԲԿ, որտեղ Կ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Կ.Զ. առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Լ. Բ.-ն տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





























