ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն միջգյուղական ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա եւ Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մազրում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, տեղում է ձյուն: Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:





























