Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում` Սեւանա լճի ափին, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան: 

***

Մարտի 23-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (27 ուղեւոր, որոնցից 4 կին եւ 3 երեխա):

Տեղում իրականացվել է նկարահանում: