Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում 44-ամյա տղամարդու ընկուզենու ծառից լարով կախվելու պատճառներն անհայտ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը:

Նա նշեց, որ տղամարդը ուներ դպրոցահասակ որդի եւ նրանից մի քանի տարով մեծ աղջիկ: Ընտանիքը ապրում էր միջին սոցիալական պայմաններում, ինքը զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Գյուղապետն ասաց, որ դեպքն էլ եղել է հենց տղամարդու աշխատավայրում՝ այգի մշակելիս, զանգել են, հեռախոսին չի պատասխանել, գնացել եւ հայտնաբերել են կախված վիճակում:

Գյուղապետն ասաց, որ զարմացած են կատարվածից, քանի որ նա հանգիստ, սովորական գյուղացի մարդ էր եւ չէին սպասում, որ նման քայլի կգնա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում մարտի 22-ին հայտնաբերել են 44-ամյա տղամարդու դի՝ ծառից կախված վիճակում: NEWS.am-ի տեղեկություններով՝ Արթուր Թ.-ն ինքնասպանություն է գործել՝ ընկուզենու ծառից լարով կախվելու միջոցով:Հանգամանքները պարզվում են: