Մարտի 23-ին, ժամը 16.00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ եւ Կայարան գյուղերի միջնամասում հայտնաբերվել է հաուբից տիպի հրանոթի արկ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը եւ իրականացրել հերթապահություն:
Ժամը 18.00-ին N զորամասի սակրավորական խումբը տեղում պայթեցման միջոցով վնասազերծել է արկը:





























