Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 23-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը (մոտ 1.5 մետր խորությամբ), կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Լեռնագնաց» ՍՊԸ-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի 063 LU 43 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Օ., ծնվ.1962թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ջրագծի համար փորված փոսը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ անջատել մարտկոցը: