Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող այգում` ծառերի տակ, զենք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, նռնակի պայթուցիչ, գլանաձեւ առարկա եւ տարբեր տրամաչափի 59 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: