Մարտի 21-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Կոտայքի մարզի Աբովյան ՔԿՀ-ին կից, 55-ամյա Սարգիս Հ.-ի քարի կտրման եւ մշակման չգործող արտադրամասում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտադրամասից խուզարկությամբ հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի 2 ինքնաձիգ, «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ, «ՀԿԹ-7 Թ նռնականետ, 5,45 մմ տրամաչափի 727 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի 1136 փամփուշտ, 5,6 մմ տրամաչափի 355 փամփուշտ, տարբեր տրամաչափի որսորդական հրացանի 17 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, նռնականետի արկ, ինքնաձիգի 15 փամփշտատուփ եւ «Ատմաս» գրառմամբ գազային ատրճանակ:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
Նույն օրը ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել վերջինիս տանը, որտեղից հայտնաբերվել է նռնակ:





























