Մարտի 22-ին, ժամը 21.55-ին, մի քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւանի փողոցում՝ նախկին նավթաբազայի մոտ, ատրճանակ եւ փամփուշտներ է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Սեւանի փողոցի թիվ 117 հասցեի մոտ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ եւ ականանետի 1 արկ:
Նշված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























