Մարտի 23-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, Արմավիրի Արարատյան փողոցից, թմրամիջոց պահելու եւ գործածելու կասկածանքով, բերման են ենթարկել 34-ամյա Ավետիք Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 5,8 գ կանեփանման զանգվածով:

Հայտնաբերվածն առգրավել է:

Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: