Մարտի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Գրիբոյեդով գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Վաչիկ Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով լցված 2 փաթեթ եւ դանակ:
Նշանակվել են դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























