Մարտի 22-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 35-ամյա Գեւորգ Ս.-ն իրենց շենքի 3-րդ մուտքի նկուղը փորելիս փամփուշտներ է հայտնաբերել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Դավիթաշենի 3-րդ թաղամասի 18 շենքի նկուղում հայտնաբերել է մասնատված եւ կոռոզիայի ենթարկված տարբեր տրամաչափի 434 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























