Թեեւ Նովրուզին Հայաստան այցելող իրանցիների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է, Թուրքիա այցելող իրանցիների թիվը Նովրուզին կտրուկ աճ է գրանցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Նովրուզին Վան այցելած իրանցիների շնորհիվ Վանի հյուրանոցների զբաղվածությունը հասել է ռեկորդային 100 տոկոսի։
Իրանցիները բացի առեւտուր անելուց, Վանում այցելում են նաեւ տեսարժան վայրեր։ Վան այցելած իրանցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Աղթամար կղզու եւ Վանի բերդի նկատմամբ։





























