Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 25-ին, ժամը 00.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա. Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մամա Միա» սրճարանի մոտակայքում «Նիսսան» մակնիշի 34 DF 100 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել սրճարանի պատին եւ հարակից ծառին:

Վարորդը՝ Լ. Ս.-ը, տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: