Մարտի 21-ին, ժամը 15.30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհի, 46-ամյա Անահիտ Մ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակարանից գողացել են գազի կաթսա` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 42-ամյա Սամվել Գ.-ն եւ 41-ամյա Կարեն Ղ.-ն:

Գողոնն առգրավված է:

Սամվել Գ.-ն եւ Կարեն Ղ.-ն ձերբակալված են:

Նախապատրաստվում են նյութեր: