Վանաձոր քաղաքի մի բնակչուհի օրերս ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ երեկոյան վերադառնալով տուն` նկատել է, որ մուտքի դռան փականը կոտրված է, բնակարանի գույքը՝ խառնված, իսկ 750.000 դրամ արժողության հեռուստացույցը պատից պոկել եւ փաթաթել են 36.000 դրամ արժողության ծածկոցի մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը վառելով լույսը՝ տեսել է իր հարեւանի ընկեր Գարիկին, որը խնդրել է ոստիկանություն չհայտնել եւ հեռացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գարիկը 26-ամյա Գարիկ Դ.-ն է:

Գարիկ Դ.-ն ձերբակալվել է:

Կատարվում է քննություն: