Ալբանացի երկրպագուները հարգում են մրցակիցներին եւ նրանց երկրպագուներին: Այստեղ բոլորը սպասում են Հայաստանի հետ խաղին: Այն, ինչ պատահեց Սերբիայում, յուրահատուկ դեպք էր:

Այդ մասին News.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց ալբանական www.albaniasoccer.com կայքի գլխավոր խմբագիր Թոնի Պանդովսկին:

Ալբանիա - Հայաստան Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումը շատ կարեւոր է երկու թիմերի համար էլ: Ինչպե՞ս է Ալբանիան պատրաստվում այս խաղին: Կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր բաց կթողնեն այս խաղը:

Ալբանիայի համար այս խաղը շատ կարեւոր է, քանի որ մենք երեք շատ կարեւոր միավոր կորցրինք Սերբիայում: Թիմը տրամադրված է լավատեսորեն: Խաղին նոր են սկսում պատրաստվել: Ոչ մի լուրջ վնասվածքներ ու բացակայություններ չունենք:

Ինչի՞ շնորհիվ Ալբանիան հաղթեց Պորտուգալիային:

Կարծում եմ՝ ինչ-որ տեղ կար բախտի գործոնը, բացի այդ, թիմը լավ էր պաշտպանվում: Երկրորդ խաղակեսում մի քանի գրոհներ անցրացրին եւ հասան նպատակի: Հիշեք, որ Ալբանիան այդքան էլ հաջող թիմ չէ Պորտուգալիայի համար: 2007-ին ալբանացիները, երկրորդ խաղակեսում մնալով տասը ֆուտբոլիստներով, Բրագայում ոչ ոքի խաղացին Պորտուգալիայի դեմ:

Ալբանիայի հավաքականը վատ տպավորություն չի թողնում վերջին շրջանում: Կարծում եք՝ սա ձեր պատմության լավագո՞ւյն հավաքականն է:

Դժվար է ասել, թե սա պատմության լավագույն թիմն է: Տարբեր սերունդների հետ եղել են տարբեր թիմեր: 1967-ին թիմը հաղթեց Արեւելյան Գերմանիային, որին դուրս թողեց Եվրո-1968-ից: Այժմյան թիմը բավական լավն է, բայց կարծում եմ՝ 30-35 տարիների ընթացքում իմ տեսած լավագույնը թիմը 2002-2006 թվականների թիմն էր:

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայն խանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Որո՞նք են ձեր թիմի ուժեղ եւ թույլ կողմերը:

Ուժեղ կողմն ավագությունն է եւ մի խումբ ֆուտբոլիստներ: Նրանք ունեն սիրտ, վճռականություն եւ խաղում են որպես թիմ: Իսկ թույլ կողմը խաղի վերջնամասն է. մենք չենք կարողանում մինչեւ վերջ լավ խաղալ: Տղաները սկզբում խաղը վերցնում են իրենց վրա, իսկ հետո չեն կարողանում շարունակել նույն կերպ:

Ինչպե՞ս են Ալբանիայում սպասում այս խաղին:

Սերբիայում պատահածից հետո, ալբանացի ֆուտբոլիստները, մարզիչները, երկրպագուները անհամբեր սպասում են այս խաղին: Նրանք ցանկանում են ֆուտբոլ խաղալ եւ մոռանալ այն, ինչ եղավ Բելգրադում: 

Ի՞նչ գիտեք Հայաստանի հավաքականի մասին:

Քիչ բան գիտեմ: Գիտեմ, որ գրեթե հավասարազոր թիմ է Ալբանիային: Ունեք մեկ վետերան՝ դարպասապահը, իսկ մյուսները բավական երիտասարդ են: Գիտեմ՝ ունեք շատ լավ ֆուտբոլիստ՝ Մխիթարյանը, եւ նա կարող է տարբեր խաղերում տարբեր լինել:

Ըստ Ձեզ՝ եթե Ալբանիան հաղթի, ապա 70 տոկոսով կապահովի՞ խմբում առնվազն երրորդ տեղը:

Մենք արդեն երրորդ տեղում ենք: Հաղթելու դեպքում կբարձրանանք երկրորդ տեղ: Ամեն դեպքում, գոնե մի քանի ժամով այդպես կլինի:

Հնարավո՞ր են բախումներ հայ եւ ալբանացի երկրպագուների միջեւ:

Բացարձակապես: Ալբանացի երկրպագուները հարգում են մրցակիցներին եւ նրանց երկրպագուներին: Այն, ինչ պատահեց Սերբիայում, յուրահատուկ դեպք էր:

Վերա Մարտիրոսյան Vera&Football