Ամերիկյան գիտնականները վերջին հետազոտության ընթացքում հանգել են եզրակացության, որ մարդու ուղեղն անծանոթ բառերն ընկալում է՝ կողմնորոշվելով ոչ թե տառերով, այլ պատկերի տեսքով:

Անցկացված գիտափորձի ընթացքում 48 կամավորները փորձել են ավելի քան 150 բառ հիշել:

Գիտնականները նկատել են, որ տառերը նշելով՝ մենք չենք ընկալում բառը, ինչպես նախկինում էր համարվում: Մեր ուղեղը, ըստ Informing-ի, այլ կերպ է գործում. խոսքի համար պատասխանատու նեյտրոնները բառն ամբողջությամբ են հիշում, այսինքն՝ պատկերը:

Այս համակարգը «տեսողական բառարան» են կոչում: Նշվում է, որ այս բացահայտումը կօգնի մանկավարժներին եւ լեզվաբաններին: