Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 25-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.28-ին, մարվել` 23.33-ին:
Ամբողջությամբ այրվել է «Էլեն» տաքսի ծառայությանը պատկանող «Դեո Նեքսիա» մակնիշի Լ1809 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ա. Ծ.) սրահը:





























