Ադրբեջանական կողմը հարձակվում է  ոչ թե Հայաստանի, այլ բանակի վրա՝ նպատակ ունենալով թուլացնել, խեղճացնել հայոց բանակը։ Այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին։

«Սեպտեմբերի 3-ից հետո մեր երկրի ինքնիշխանությունն օրեցօր հանձնում ենք օտարին։ Միայն բանակն է մնացել, որ կարող է տեր կանգնել մեր ինքնիշխանությանը։ Համաձայն չեմ, որ տեղի է ունենում հարձակում մեր երկրի նպատմամբ։ Սրանք հարձակումներ չեն, այլ հարվածներ են մեր բանակին՝ նպատակ ունենալով բարոյալքել բանակը, որը միակ հաստատությունն է, որ կարող է կանգնել ժողովրդի ըմբոստությանը։ Հակառակորդի նպատակն է թուլացնել, խեղճացնել բանակը, որ ամբողջությամբ կուլ տան մեզ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Նշենք, որ վերջին օրերին իրավիճակը շփման գծում բավականին լարված է։