Մարտի 25-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Գործարանային փողոցի 2-րդ հանրակացարանի մոտից, թմրամիջոց պատրաստելու, պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Դավիթ Շ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է չորացված, մանրեցված կանաչավուն զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դավիթ Շ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «մարիխուանա» խոտաբույս է, որը հավաքել է Մայիսյան գյուղի տարածքից` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: