Մարտի 25-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 82-ամյա Լուսիկ Ղ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թ. նոյեմբերի 13-ից ս/թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում թոռը` 35-ամյա Արման Ե.-ն, իր տնից գողացել է բենզասղոց, 3 լ հոնի օղի, 15 կգ ընկույզ` պատճառելով 67 000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Իջեւանի եւ Նոյեմբերյանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գետահովիտ գյուղից հայտնաբերվել եւ Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել Արման Ե.-ն եւ խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը:

Կատարվում է հետաքննություն: