Երեւանում այսօր՝ մարտի 26-ին,  մահվան ելքով վրաերթ է եղել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հաստատեցին, որ  ժամը 09:30-ի սահմաններում 55-ամյա Ա. Ա.-ն Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթը կատարածն աշխատում է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով տնօրեն: