Չեխիայի հավաքականի, Դորտմունդի «Բորուսիայի» եւ անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Բերգերը չի ժամանի Երևան, որտեղ պետք է մասնակցեր լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղին: Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանին:

Բանն այն է, որ 41-ամյա Բերգերը մարտի 24-ին պետք է Բարսելոնայից Դյուսելդորֆ մեկներ հենց այն ինքնաթիռով, որն օդային աղետի ենթարկվեց: Վերջին պահին Բերգերը մտափոխվել է և վերադարձրել ինքնաթիռի տոմսը: Դրանից հետո ֆուտբոլիստը հայտնվել է շոկային վիճակում եւ այլևս չի ցանկանում նստել օդանավ: Հնարավոր է, որ նա Թուրքիայում կմասնակցի Խորեն Հովհաննիսյանի հոբելյանական խաղին, որը տեղի կունենա մայիսին:

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայն խանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

 

Վերա Մարտիրոսյան Vera&Football