Հայաստանի Հանրապետության հատվածում՝ սահմանին, գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ կրակոցներ եղել են, բայց քիչ, վիճակը համեմատաբար հանգիստ էր: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ գյուղերի ուղղությամբ եւս կրակոցներ են եղել:

Նշենք, որ ադրբեջանական կողմը մարտի 26-ին  կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի ուղղությամբ. բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: