Անթալիայում մեծ շուքով եւ հայտնի աստղերի ամսնակցությամբ բացված շքեղ Mardan Palace հյուրանոցը դատական ակտերի հարկադիր կատարման վարչության կողմից աճուրդի է հանվել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովի Mardan Palace հյունոցը 2015-ի հունիս 3-ին հարկադիրի կողմից կհանվի վաճառքի՝ 650 մլն լիրա (260 մլն դոլար) նախնական արժեքով։

Նշենք, որ ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովի Mardan Palace հյուրանոցի կառուցման եւ կահավորման համար ծախսել է 1,5 մլրդ դոլար։

Հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 2009-ին, իսկ բացմանը մասնակցել են Մոնիկա Բելուչին, Ռիչարդ Գիրը, Մրայ Քերին, Շերոն Սթոունը եւ այլ հոլիվուդյան աստղեր։

Հյուրանոցի տարածքը կազմում է 93 հազար քմ, ունի 365 երկու հոգու համար նախատեսված ստանդարտ համար, 146 սուիթ համար,  43 համար 4 տեղանոց սուիթ, 6 համար 2 հոգու համար նախատեսված հաշմանդամների համար, 5 վիլլա եւ 12 հոգու համար նախատեսված ապարթ-համար։