Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Վենսան Կանդելան պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:

Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք մասնակցել Խորեն Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված խաղին:

Ես շատ ուրախ էի հրավերի համար, քանի որ այստեղ հավաքվում են շատ հայտնի ֆուտբոլիստներ: Մենք բոլորս սերտորեն շփվում ենք միմյանց հետ, ֆուտբոլային աշխարհը շատ նեղ է: Կրկնակի ուրախ եմ այն փաստի համար, որ խաղից ստացվող ողջ հասույթը գնալու է բարեգործական նպատակների: Դրանում մեծ է հովանավորների վաստակը: Մեզ բոլորիս միավորում է ֆուտբոլի նկատմամբ խելահեղ սերը: Վստահ եմ, որ մեզ շատ լավ խաղ է սպասում: Ես շատ ուրախ եմ Խորեն Հովհաննիսյանի հովելյանին նվիրված խաղին մասնակցելու համար, մի մարդու, ով ստեղծել է հայկական ֆուտբոլի պատմությունը:

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

 MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայնխանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Ի՞նչ է Ձեզ հայտնի Հայաստանի մասին:

Ֆրանսիայի հավաքականում իմ ընկեր Յուր Ջորկայեֆը շատ է ինձ պատմել Հայաստանի ու իր արմատների մասին: Նա միշտ նշում էր, որ կարեւոր է արմատներին կապված լինելը: Նա պատմել է իր ընտանիքի, դժվարությունների մասին, որոնք նա հաղթահարել է, նաեւ հոր մասին, ով եւս ֆուտբոլիստ է եղել:

Ինչո՞վ եք հիմա զբաղվում:

Ես վերջերս եմ ավարտել մարզիչների դպրոցը: Հույս ունեմ, որ մոտ ապագայում կաշխատեմ որպես մարզիչ:

Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղը կայանալու է մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում: Մրցելու են ԽՍՀՄ-ի եւ աշխարհի հավաքականները:

Վերա Մարտիրոսյան Vera&Football