Ոստիկանները պարզել են  ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ մարտի 27-ին ժամը 13.30-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած հետիոտնի ինքնությունը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ Ղուկաս Գեւորգյանն իր «Վազ 2107» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել  60-70 ամյա մի կնոջ, ով տեղում մահացել է:

Մեզ փոխանցեցին, որ դեպքից ժամեր անց պարզել են տուժածի ինքնությունը, բայց քանի որ չեն կարողանում քննիչին գտնել, որպեսզի գա դիակի ճանաչում անի, հարազատները տեղեկանան, ուստի՝ առայժմ ճիշտ չէ հրապարակել անունը: