Ոստիկանության Սեւանի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողների  համատեղ միջոցառումների շնորհիվ մարտի 27-ին, ժամը 11.40-ին, անձնագրային բաժանմունքից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 39-ամյա Հենրիկ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. հոկտեմբերի 11-ից ՌԴ, Վոլգոգրադի մարզի ՆԳՎ Կրասնոարմեյսկի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /մարմնական վնասվածք պատճառելը: