Հանրապետության տարածքում` մարտի 30-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ: Քամին` արևմտյան 3-8 մ/վրկ:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում մարտի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, հնարավոր է ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +13+15 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ 0+5,

Կոտայքում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ 0+5,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ 0+5,

Լոռիում՝  գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5,

Տավուշում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝  +2+7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ 0+5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+13,

Արարատում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +9+14,

Արմավիրում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +9+14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ 0+5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +9+14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի նախալեռներում՝ -1+2, ցերեկը՝ 0+5,

Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝  +5+9: