Նոտարական պալատը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մի շարք միջոցառումներ կիրականացնի

Հայաստանի նոտարական պալատի վարչության որոշմամբ՝ հաստատվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Նոտարական պալատի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը:

Դրա շրջանակում ՀՀ նոտարական պալատը  կկազմակերպի տուն ինտերնատի բնակիչների այցելություն Հ .Ղափլանյանի անվան դրամատիկ թատրոն՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը դիտելու նպատակով: Նոտարները մանկատան երեխաների հետ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ նոտարների երեխաների մասնակցությամբ Նոտարական պալատում կանցկացվի միջոցառում, որի ընթացքում երեխաներն իրենց ձեռքով կպատրաստեն «Չենք մոռանա» խորագրով աշխատանքներ՝ նվիրված   Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նոտարական պալատը նախատեսում է նաև ծառատունկ ՀՀ նոտարական ծառուղում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: