Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 28-ը:

Բացահայտվել է գողության` 21, խարդախության 6 եւ յուրացման 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4,  գողության` 6, կողոպուտի եւ խարդախության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 39-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: