Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 49-ամյա Նորիկ Ս.-ի տանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա տնից հայտնաբերվել եւ առգրավվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի եւ 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական մեկական հրացան, 16 մմ տրամաչափի 12 եւ 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ, «Մակարով» տիպի ատրճանակի պահեստատուփ եւ 1 շամփուր:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: