Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը քննարկում է աշխարհահռչակ նախկին ֆուտբոլիստ Պելեին 2012 թվականին Ադրբեջան հրավիրելու հնարավորությունը: 2012-ին Ադրբեջանում տեղի է ունենալու մինչեւ 17 տարեկան աղջիկների  ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Պելեն, եթե իհարկե համաձայնի ընդունել հրավերը, Ադրբեջան է ժամանելու ֆուտբոլի աշխարհի առաջնության պատվավոր հյուրի կարգավիճակով:

Նրանից բացի Բաքու են հրավիրվելու նաեւ կանանց ֆուտբոլի աստղերը: Պելեի՝ Բաքու գնալու դեպքում, դա կլինի ֆուտբոլի արքայի առաջին այցն Ադրբեջան: