ԼՂՀ  Մարտակերտ քաղաքում շենքերից մեկի բակում, մարտի 30-ին 19-ամյա աղջկա դի է հայտնաբերվել:

NEWS.am-ը ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակչուհի, 45-ամյա Ռ. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է դստերը՝ մահացած վիճակում:

Մեկնած օպերատիվ քննչական խումբը նշված տան բակում հայտնաբերել է 19-ամյա Դիանա Բաղրյանի դիակը` գլխի ծոծրակային եւ ճակատային շրջաններում կտրած-ծակած վերքերով:

Հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քր. օր-ի 103 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: