Թուրքիայի պետնախարար, Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հուլիսի 24-ին այցելել է Ստամբուլի հայոց պատրիարքարան՝ տեսակցելու անկողնային հիվանդ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, եւ շնորհավորելու արք. Արամ Աթեշյանին՝ փոխպատրիարք ընտրվելու կապակցությամբ։
Պոլսո Հայոց պատրիարքարանի մուտքի մոտ Էգեմեն Բաղըշին դիմավորել է փոխպատրիարք Արամ Աթեշյանը։
Էգեմեն Բաղըշը տեսակցել է պատրիարք Մութաֆյանին, կարեւորել նրա իրականացրած աշխատանքը հայ համայնքում եւ Թուրքիայի Եվրամիության անդամակցության հարցում ցուցաբերած աջակցությունը։
Ավելի ուշ պետնախարար Բաղըշը ճաշի սեղանի շուրջ զրուցել է արք. Արամ Աթեշյանի հետ, այնուհետ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար եւ հեռացել։




























