Հուլիսի 24-ի գիշերը Կրասնոդարի մարզի Նովոռոսիյսկ քաղաքի առնվազն երկու գերեզմանոցներում գերեզմանների տապանաքարեր են ավերել, որոնց մեծ մասը հայերի են պատկանում: Ընդհանուր առմամբ, ավերվել է 50 տապանաքար:

Նովոռոսիյսկի հայկական մշակույթի «Լույս» ընկերակցությունում վրդովված են տեղի ունեցած վանդալիզմով եւ ներկայումս քաղաքի վարչակազմի եւ իրավապահ մարմինների հետ համատեղ գործողություններ են ձեռնարկում այդ բարբարոսության հեղինակներին գտնելու եւ պատժելու ուղղությամբ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Կրասնոդարի երկրամասում ավերում են հայերի գերեզմանները: 2002 թվականից ի վեր, երբ ապրիլի 17-ին ավերվեցին հայերի գերեզմանները Կրասնոդարի գերեզմանոցում, դա բազմիցս կրկնվել է նաեւ Կուբանի այլ շրջաններում: