Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղին հարակից լճակում քաղաքացի է ջրահեղձվել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Երեւանից` հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 22.01-ին ջրասուզակի կողմից լճից դուրս է բերվել նույն մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Արտակ Սալխոշյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Նույն օրը, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զովաշեն գյուղին հարակից ջրամբարում ջրահեղձվել է քաղաքացի:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ջրամբարից դուրս է բերվել նույն մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Կամսար Մանուկյանի դին: