ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկների պետերին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը քրեակատարողական հիմնարկներ բերվող դեղորայքի ընդունումը, հաշվառումը եւ հանձնումը իրականացնելու ուղղությամբ՝ սահմանելով գործընթացին համապատասխան լրացուցիչ պարտավորություններ:
Նա հանձնարարությունները տվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց եւ դատապարտյալներին բուժման նպատակով վերջիններիս հարազատների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերվող դեղորայքի ընդունման, հաշվառման եւ հանձնման գործընթացի հետ կապված:




























