Հուլիսի 24-ին Երեւանի Սարի թաղ 14/30 հասցեին հարակից էլեկտրական սյան վրա քաղաքացի է հոսանքահարվել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել էլեկտրացանցի հերթապահը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով սյան վրայից իջեցվել է 38-ամյա Լեւոն Մեժլումյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:




























