Եկեղեցին շահագրգռված է դպրոցներ մուտք գործելով, այստեղ հանցանք չեմ տեսնում եկեղեցու կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով Գեւորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ պետական ոչ առեւտրային կազմակերպությունից հիմնադրամի վերածվելուն եւ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ:
Նա նշեց, որ Սահմանադրության խախտում կլիներ, եթե դպրոցի այս ծրագրային բովանդակությունը դուրս բերվեր Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ծրագրերից, դպրոցը կարող է հազարումի հիմնադրամ ունենալ, գլխավորը դպրոցի ծրագրերը, բովանդակությունը, ուսուցումն է, եթե այնտեղ փոփոխություն չի կատարվում, ապա որեւէ խնդիր չկա, կարող են ավելանալ առարկաներ, բայց ոչ ավել, քան նախատեսվում է դպրոցական ժամաքանակով եւ ծրագրով:
«Խնդիրը այն է որ Հայաստանի իշխանությունները սկզբունքորեն աշխարհիկ դպրոց են ուզում կամ չգիտեմ՝ ինչ են ուզում, այսօրվա ուսումնական ծրագիրը աշխարհիկ է: Եկեղեցին շահագրգռված է դպրոցներ մուտք գործելով, այստեղ հանցանք չեմ տեսնում, եկեղեցին խնդիր ունի, նա ուզում է քրիստոնեական դաստիարակություն տալ, իր պատկերացրած քրիստոնեական դաստիարակությունը»,-ասաց Հրանուշ Խառատյանը:





























